«Լեսթեր Սիթի»-ի սեփականատերը ֆուտբոլիստներից ամեն մեկին BMW i8 է նվիրել (լուսանկարներ)
Բրիտանական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադդանապրաբհան թիմի խաղացողներից ամեն մեկին BMW i8 թանկարժեք կուպե է նվիրել՝ անգլիական Պրեմիեր Լիգայում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջում:
Հայտնի է, որ գործարարը խաղացողներին նվիրել է կապույտ ներկված 19 հատ միանման կուպե՝ ծախսելով ավելի քան երկու մլն դոլար:
Նշվում է, որ մեքենաները ստացել են այն մարզիկները, ովքեր չեմպիոնական սեզոնի ընթացքում կանոնավոր մասնակցել են խաղերին:
Բացի այդ, Շրիվադդանապրաբհան հատկացրել է 8,5 մլն դոլար, որոնք կիսվելու են ֆուտբոլիստների միջև: