Ռիո-2016. Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը
Ռիո դը Ժանեյրում ընթացող ամռային Օլիմպիական խաղերի հրաձգության օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից մրցումներում ավարտվեց որակավորման փուլը:
Հայաստանը ներկայացնող 20-ամյա Հրաչիկ Բաբայանը վաստակեց 621,5 միավոր և 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը:
Հաղթող է դարձել իտալացի Նիկոլո Կամպրիանին: Նա հավաքել է 630,2 միավոր, որն Օլիմպիական նոր ռեկորդ է: Իտալացուց բացի եզրափակիչ փուլ են մտել Ռուսաստանի, Խորվաթիայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Բելառուսի 1-ական և Ուկրաինայի 2 հրաձիգներ: