Աշխարհի միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացել է 5%-ով
Ամբողջ աշխարհում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2015-ին աճել է 5.5%-ով` մինչև 7.7 տրիլիոն դոլար: Դրանից մեկ տարի առաջ այն գնահատվում էր 7.3 տրիլիոն, գրում է The Wall Street Journal-ը:
Միլիարդատերերի քանակն աճել է 148-ով` մինչև 2473 մարդ: Ամենամեծ աճը գրանցվել է Աֆրիկայում: Ավելի քան 1 մլրդ դոլար կարողությամբ մարդիկ ամենաշատը բնակվում են Եվրոպայում` 806 մարդ, ամենաքիչը` Օվկիանայում:
Միլիարդատերերի մեծ մասը տղամարդիկ են`2179, կամ 88%, նրանց միջին տարիքը կազմում է 63.2 տարեկան: Ավելի քան 1 մլրդ կարողությամբ կանանց միջին տարիքը կազմում է 62.2 տարեկան:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ ըստ Bloomberg-ի միլիարդատեր և ներդնող Ուորեն Բաֆետը զիջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում իր 3-րդ տեղը Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Բաֆետի կարողության կրճատման պատճառը նրա բարեգործական գործունեությունն է, հուլիսին նա այդ նպատակով ծախսել է 2.9 մլրդ դոլար: