Ռիո-2016. Չինաստանի պատվիրակությունը դժգոհել է դրոշներից, որոնք պատրաստված են Չինաստանում (լուսանկար)
Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում է 31-րդ ամառային Օլիմպիադան:
Բավականին մեծ աղմուկ է բարձրանում Չինաստանի պատվիրակության անդամների հայտարարության շուրջ:
Բանն այն է, որ չինացիները դժգոհել են հրաձգության և ջրային մարզաձևերի մրցումների ընթացքում իրենց երկրի բարձրացված դրոշներից: Պատվիրակության անդամներն այն սխալ դրոշ են համարել՝ ընդգծելով աստղերի դասավորության ոչ ճիշտ դիրքերը: Բարձրացված դրոշներում աստղերն ուղիղ են, իսկ իրականում՝ թեք:
Հատկանշական է, որ այդ դրոշները պատրաստված են Չինաստանում և անցել են ՄՕԿ-ի համապատասխան ստուգումը: