Ռուսները նշել են Պուտինի գլխավոր ձեռքբերումները
Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող ռուսաստանյան խոշոր «Լևադա կենտրոն» կազմակերպությունն իրականացրել է սոցհարցում՝ ցանկանալով պարզել՝ ՌԴ քաղաքացիները որոնք են համարում նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ձեռքբերումները:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հարցվածների կարծիքով, նախագահի կարևորագույն ձեռքբերումներն են ՌԴ Զինված ուժերի բարեփոխումն ու մարտունակության մակարդակի բարձրացումը (14%), միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը (11%), երկրի տնտեսական զարգացումը (10%) ու երկրում կարգուկանոնի հաստատումը (10%):
Միևնույն ժամանակ, հարցվածները նշել են, որ Պուտինի ձեռքբերումները պակաս նշանակալի են կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև օլիգարխների սանձահարման ու նրանց ազդեցության թուլացման ոլորտներում:
Աղբյուրը հավելում է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշների, նախագահի համակիրների թիվը նվազել է 8%-ով: