Գեբեշյանի պատվին կանվանվի մարմնամարզության նոր տարր
Ռիո-2016-ի մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր, սակայն չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Բացի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մարմնամարզուհին լինելուց, Գեբեշյանը Բրազիլիայում ընթացող խաղարկության պատմության մեջ կմտնի նաև այլ պատճառով:
Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Վարժությունը սկսելուց առաջ 27-ամյա մարզուհին հրվել է առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան՝ բռնվել մյուսից: