Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում է Դի Կապրիոյի «նմանակը» (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերին մասնակցում են բազմաթիվ մարզիկներ ՝ աշխարհի տարբեր երկրներից: Սակայն նրանց թվում կա մեկը, ով գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին նման լինելու շնորհիվ:
Ինչպես նշում է The Independent-ը, խոսքը Բրեդլի Էլիսոնի մասին է, ով ընդգրկված է նետաձգության ԱՄՆ-ի ազգային հավաքականում:
Աղբյուրը հավելում է, որ մարզիկի ու օսկարակիր դերասանի արտաքին նմանության փաստը չի վրիպել նաև համացանցի օգտատերերի աչքից, ովքեր շտապել են վիրտուալ տիրույթը ողողել տղամարդկանց նմանությունն առավել ակնհայտ դարձնող կոլաժներով: