Հնդկաստանում 22 մարդ անհետ կորած է համարվում կամրջի փլուզումից հետո
Հնդկաստանի արևմտյան շրջանում հին երթևեկելի կամուրջներից մեկը փլուզվել է, ինչի հետևանքով երկու ավտոբուս է խորտակվել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` միջադեպի հետևանքով 22 մարդ է կորել, որոնք, հավանաբար, մահացել են: Փրկարարները կամրջի փլուզումից ժամեր անց դեռ չեն հայտնաբերել ավտոբուսներ կամ ողջ մնացած մարդկանց:
Պատահարը տեղի է ունեցել Մումբայ-Գոա մայրուղու վրա մոտ կեսգիշերին`տեղի ժամանակով:
Նշվում է, որ երկու պետական ավտոբուսները ընդհանուր առմամբ 18 ուղևոր էին տեղափոխում, ինչպես նաև 2 վարորդ և 2 մեքենավար:
Նահանգի պաշտոնյա ներկայացուցչի խոսքով` կամուրջը կառուցվել է 1940-ականներին: Փլուզման հավանական պատճառ է նշվում Սավիտրի գետի ուժեղ հոսանքը, որը վարարել է մուսոնային անձրևների հետևանքով: