Վ. Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Մանվել Դավթյանը։
Պաշտոնանկության մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Էդգար Ջանոյանը. «Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը, նոր նշանակում չի արվել»։
Հիշեցնենք, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով այսօր պաշտոնանկ էր արվել նաև Ոստիկանության էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը։