Թբիլիսիի գազանանոցում երեք սպիտակ առյուծ է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գազանանոցում սպիտակ առյուծ Կլեոպատրան երեք ձագ է ունեցել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գազանանոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը։
Նշվում է, որ ծննդաբերությունը բարդ ընթացք է ունեցել, սակայն հիմա մայրն ու ձագերը իրենց լավ են զգում։ Կենդանիներին դեռևս չի կարելի տեսնել, բայց չի բացառվում, որ շուտով Կլեոպատրան իր ձագուկների հետ զբոսանքի է գնալու։