Օլիմպիադաների լավագույն մարզիկը կլինի ԱՄՆ-ի դրոշակակիրը Ռիո-2016-ում
Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն, լողորդ Մայքլ Ֆելփսը կլինի ԱՄՆ-ի հավաքականի դրոշակակիրը Ռիո-2016-ում: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Ամերիկացին կմասնակցի իր համար 5-րդ Օլիմպիադային:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: