Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Հիմնական խնդիրն այսօր պետք է լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգության հարցը. Լարիսա Ալավերդյան

0

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթին, որտեղ անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին և նշել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու և Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս հայտարարությունը ամենևին էլ չի փարատում հասարակության որոշ խավի մտահոգությունները:

«Երբ ասվում է, թե երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, տողատակերից դուրս են թողնում, թե ինչ են հասկանում ԼՂՀ-ի տակ, խնդիրը դրա մեջ է, այսինքն` գործող նախագահն իր խոսքի մեջ շրջանցում է հենց բուն խնդիրը, և այս առումով այս ելույթի այդ հատվածը, որևէ մի պարզաբանում չի մտցնում»,- ասաց նա և նշեց, որ պետք է հստակեցվի Կազանի, Մադրիդյան, և Բիշքեկի արձանագրությունները, քանի որ բոլոր փաստաթղթերը անհանգստություն են ներշնչում:

«Երկկողմանի զիջում ասածը չունի որևէ իմաստ, էությամբ այն առ ոչինչ է, որովհետև մենք դեռ չենք լսել Ադրբեջանից, թե ինչ զիջում է ինքը տեսնում, երկրորդը՝ երբ զիջում ենք ասում, խոսքը վերաբերում է տարածքների՞ն: Ադրբեջանը վստահ վաղուց արդեն 14 տարի է տարբերություն չի դնում ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի  միջև և ասում է, թե այդ բոլորը պատկանում է Ադրբեջանին»,-ասաց նա:

Անդրադառնալով՝ Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման անհրաժեշտությանը, որի մասին խոսվում է, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  չի կարծում, որ այնտեղ փոխզիջումների մասին հարց կբարձրացվի: «Ֆրանսիան և ԱՄՆ պնդում են այն կետերը որոնք վերաբերում են անվտանգության աստիճանի բարձրացմանը, դիտորդական խմբին, և սահմանին խախտումն արձանագրող մեխանիզմների տեղադրման մասին»,-ասաց նա:

Նա նշեց, որ երկրի նախագահը պետք է հստակ ընդգծի և ուղերձով դիմի այդ միջնորդական խմբին, որ այսօր վաղ է խոսել հանգուցալուծման մասին այն էլ «պիղծ» մադրիդյան սկզբունքների ներքո, այլ պետք է  խոսել ԼՂՀ-ում ապրող ժողովրդի անվտանգության և ՀՀ-ում սահմանամերձ գյուղերի անվտանգության աստիճանի բարձրացման հարցի մասին: Ըստ նրա մեր հիմնական խնդիրը դա պետք է լինի:

Ըստ փորձագետի՝ ոչ այնքան ապրիլյան դեպքերը և արձանագրված կորուստն է ազդել այն խոսակցությունների վրա, թե իշխանությունները «հող են հանձնում», որքան այդ կորստի վերաբերյալ տրված գնահատականը, թե դրանք ոչ ռազմավարական նշանակություն ունեցող են: «Այստեղ կա քաղաքական, էթնոհոգեբանական համատեքստ, որովհետև այդ գնահատականը շատ ցավագին է անդրադարձել և բոլորը անհանգստացել են: Ուղղակի հայտարարություններով, որ նախագահը ոչ միայն պաշտոն, այլ նաև կյանքը կարող է տալ, առկա մտահոգությունները չեն փարատում և լուծումը չեն տեսնում այն անհանգստացած խավը, որը կարողանում է տեսնել ամբողջական խճանկարը»,-ասաց նա:


 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве


Спорт в России и мире
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская оценила выход в финал турнира в Берлине и вспомнила о Синнере


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Московские медики прибыли в Севастополь по поручению Путина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт и акцию у мемориала провели в Барнауле в День памяти и скорби



Москва

Глава Приамурья сообщил о готовности к празднованию 50-летия БАМа

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net