Նադեժդա Սավչենկոն հացադուլ է հայտարարել` պահանջելով ազատ արձակել ուկրաինացի գերիներին
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտնել է, որ հացադուլ է հայտարարում և պահանջում է ազատ արձակել Ռուսաստանի տարածքում և Դոնբասում պահվող ուկրաինացի գերիներին:
«Ես շատ տարբերակներ եմ փորձել հանուն տղաների պայքարելու համար, ինչպես աշխարհն էր պայքարում ինձ համար: Այժմ նրանց համար կպայքարեմ այնպես, ինչպես պայքարում էի ինձ համար», - BBC-ի հաղորդմամբ` Սավչենկոն ասել է Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` ինքը մտադիր է բողոքել ի պատասխան «ողջ աշխարհի իշխանությունների անգործության դեմ», և հացադուլը կշարունակվի «մինչև դրական արդյունքի հասնելը»:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ` մայիսի 25-ին, Նադեժդա Սավչենկոն Ուկրաինա է վերադարձել` համաներում ստանալով և ազատվելով ՌԴ դատարանի որոշմամբ սահմանված իր 22 տարվա ազատազրկման պատժից: