Ղազախստանում 4 տարի ժամկետով դատապարտել են ռումբի մասին կեղծ հաղորդագրության հեղինակին
Ղազախստանի Ակտոբ քաղաքում ռումբերի մասին կեղծ հաղորդագրության հեղինակին դատապարտել են չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային դատարանի մամուլի ծառայությանը։
Ըստ դատարանի տվյալների՝ 2016 թվականի մայիսի 23-ին տղամարդը զանգահարել է Արտակարգ իրավիճակների վարչություն և «Ալլահու ակբար» բառերով հայտնել շենքի երեք մուտքերում տեղադրված ռումբերի մասին։ Մասնագետները դեպքի վայր են ժամանել, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել։
«Պատժի նշանակման ընթացքում դատարանը հաշվի է առել տղամարդու կողմից իր մեղքի ընդունումն ու դատվածության բացակայությունը և դատապարտել է նրան չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում», - մեջբերվում է դատարանի հաղորդագրությունը։