Ռայոլա. Լինեկերի արտահայտություններն անմտածված են
Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Գարի Լինեկերի խոսքերը, ըստ որի՝ ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն ուռճացված է:
«Երբ ինչ-որ մեկին գումար են վճարում կարծիք գրելու համար, դա չի նշանակում, որ այդ մարդը հասկանում է իր ասածը: Լինեկերն այդ մարդկանցից մեկն է: Նրա արտահայտություններն անմտածված են:
Հաշվի առնելով Պոգբայի ունակությունները եւ այն արժեքը, որը ես տեսնում եմ Եվրոպայում, պետք է հասկանալ, որ Պոլը գերագնահատված ֆուտբոլիստ չէ:
Պոգբայի տրանսֆերն արժե այնքան, որքան կցանկանա ստանալ «Յուվենտուսի» նախագահը: Պարզապես համեմատեք, Բելգիայի ընտրանու եւ «Մարսելի» հարձակվող Միչի Բատշուային պահեստային նստարանին նստելով արժե 40 մլն եվրո»,- իտալացի գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: