Նայնգոլան. Ռոման եւ Չելսին բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ
Իտալական «Ռոմայի» եւ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը հաստատել է, որ «Չելսին» հետաքրքրված է իր ծառայություններով:
«Եթե մնամ «Ռոմայում»՝ երջանիկ կլինեմ: Հռոմեացիները եւ «Չելսին» բանակցություններ են վարում իմ տրանսֆերի շուրջ, սակայն ես հիմա կենտրոնացված եմ Եվրո-2016-ի վրա»,- Նայնգոլանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: