Եվրոպա լիգա. Փյունիկն առաջին խաղը կանցկացնի մրցակցի հարկի տակ
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է ջիբրլաթարյան «Եվրոպայի» հետ:
Վիճակահանության արդյունքում առաջին հանդիպումը տեղի էր ունենալու Երևանում, սակայն մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրացույցում տեղի է ունեցել փոփոխություն: Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում:
Պատասխան մրցավեճը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19:00-ին: