Էմբեր Հերդը ուրվականի է նմանվել
Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը խիստ նիհարել է։ Դրա պատճառը ամուսնու՝ Ջոնի Դեպի հետ տանջալի ամուսնալուծությունն է, գրում է gogetnews-ը։
Երեկ պապարացիները լուսանկարել էին աստղին, իսկ երբ այդ լուսանկարները հայտնվել էին համացանցում, հասարակական քննարկումների մեծ ալիք էին բարձրացրել։
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են ուրվականի հետ, նշելով, որ նա չափազանց նիհարել է։ Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները՝ Էմբերը մոտ 10կգ է կորցրել։
Հիշեցնենք, որ 15 ամսվա ամուսնությունից հետո ամուսնալուծության նախաձեռնողը եղել է հենց Էմբերը։ Նա մեղադրել է ամուսնուն բռնության մեջ և նրանից պահանջում է վճարել 200 մլն դոլար։ Հենց Դեպը նախկին կնոջն առաջարկել է վեց ամիս շարունակ վճարել ընդամենը 50.000 դոլար։