ԱՄՆ-ի լողափերից մեկում փրկարարները 2 մետրանոց ալիգատոր են որսացել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի լողափերից մեկում ալիգատոր են որսացել: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ 2 մետրանոց ալիգատորին նկատել են լողափի ափամերձ ջրերում լողալիս:
Նահանգի լողափերը, որտեղ մեծաթիվ զբոսաշրջիկներ են հանգստանում, ժամանակավորապես փակվել էին Ատլանտյան օվկիանոսի ջրերում լողացող ալիգատորին հայտնաբերելուց հետո:
Ինչպես երևում է տեսանյութում` փրկարարները անձնական փոխադրամիջոցներով մոտեցել են ափին և ալիգատորին դուրս բերել ջրից: Հարյուրավոր հանգստացողներ հետևել են նրանց գործողություններին: Երկկենցաղին դուրս են բերել ջրից և տեղափոխել Սավաննա գետը: