Չեխիա-Խորվաթիա. Հայտնի է խաղի լավագույն ֆուտբոլիստը
Եվրոպայի 2016թ. առաջնության D խմբի երկրորդ տուրում Չեխիան մրցեց Խորվաթիայի հետ: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ դարձավ գոլի հեղինակ:
Հավելենք, որ D խմբում այսօր միմյանց կհանդիպեն Իսպանիայի եւ Թուրքիայի ընտրանիները: