Տեղի ունեցավ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության գավաթի միջազգային մրցաշարը (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության գավաթի միջազգային մրցաշարը։ Դրան մասնակցում էին մարզիկներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Սիրիայից և Հայաստանից, ընդհանուր թվով` 30 մարմնամարզիկ:
«Արդեն հայտնի է, որ մեր երեք մարզիկները որակավորում են ստացել և պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին։ Երկար տարիներ մենք նման դեպք չենք ունեցել։ Սա մեծ երևույթ է մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալբերտ Ազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։