Մենք իսկապես չենք ցանկանում «սառը պատերազմ». Պուտին
Ռուսական կողմը չի ցանկանում «սառը պատերազմի» իրավիճակին վերադարձ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ, հայտնում է gazeta.ru-ն:
«Ես չէի ցանկանա մտածել, որ մենք անցնում ենք «սառը պատերազմի»: Վստահ եմ, որ ոչ ոք դա չի ցանկանում: Մենք հաստատ չենք ցանկանում»,- ասել է նա:
Մասնավորապես՝ ՌԴ նախագահը նշել է, որ չնայած նրան, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների տրամաբանությունը դրամատիկ է թվում, այն «տոտալ առճակատման տրամաբանություն» չունի։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ընդլայնումը խոսում է Ռուսաստանի դիրքերի նկատմամբ «բացարձակ թքած վերաբերմունքի մասին»: