Հայ երիտասարդ ֆուտբոլիստները ժամանել են Երևան
Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երիտասարդ հայ ֆուտբոլիստներ Յուրի Ուդունյանի եւ Վալերի Ոսկանյանի լուսանկարները՝ նշելով. «Բարի գալուստ հայրենիք»:
Հավանական է, որ Ուդունյանը եւ Ոսկանյանը կհամալրեն Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների կազմերը:
21-ամյա Ուդունյանը Մախաչկալայի «Անժիի» սան է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Խիմկիում»:
22-ամյա Վալերի Ոսկանյանը դարպասապահ է, ով հանդես է եկել ուկրաինական «Միկոլաեւում»: