Ինչպես է ապրում աշխարհի ամենացածրահասակ զույգերից մեկը (լուսանկարներ)
Աշխարհի ամենացածրահասակ զույգերից մեկը՝ Պաուլու Գաբրիել դա Սիլվա Բարուշն ու Կատյուսիա Հոշինոն, որոնց հասակը չի գերազանցում 90 սմ-ն, հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունեն:
Ինչպես նշում է bigpicture.ru կայքը, այնուհանդերձ`զույգն իր օրինակով ապացուցում է, որ ֆիզիկական ոչ մի թերություն չի կարող արգելք հանդիսանալ իսկական սիրո ու երջանկության ճանապարհին:
Բրազիլիայում բնակվող զույգը սովորականի պես աշխատում է ու մյուս մարդկանց նման նորմալ կյանք վարում: Պաուլուն փաստաբանի քարտուղար է աշխատում, իսկ նրա սիրեցյալը սեփական գեղեցկության սրահն ունի:
Նրանք ծանոթացել են իրար հետ 10 տարի առաջ՝ սոցցանցերից մեկի միջոցով։
«Դա սեր էր առաջին հայացքից: Ես գերվեցի նրա գեղեցկությամբ ու որոշեցի անպայման ծանոթանալ»,-նշել է Պաուլուն: Ամիսներ տևած սիրահետումից հետո աղջիկը տեղի է տվել ու համաձայնել է հանդիպել երիտասարդի հետ:
Նրանք միասին են արդեն 8 տարի ու շատ երջանիկ են իրենց ունեցածով: Զույգը պատմել է, որ հաճախակի է ենթարկվում մարդկանց ծաղրուծանակին, սակայն սովորել է անտեսել նմանատիպ տհաճ երևույթները:
Պաուլուն ու Կատյուսան չեն բացառել, որ ապագայում կարող են ամուսնանալ ու երեխա ունենալ: Այժմ նրանք երազում են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: