Քլինթոնը Վաշինգտոն նահանգում հաղթել է վերջին ընտրությունները
Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է սենատոր Բեռնի Սանդերսին Դեմոկրատական կուսակցության վերջին փրայմերիզում, որն ընթանում էր Վաշինգտոն նահանգում, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ քվեարկությունը ոչինչ չի փոխում, քանի որ Քլինթոնը արդեն հավաքել է ձայների անհրաժեշտ քանակ, որպեսզի կուսակցական հավաքին դառնա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր կուսակցաության թեկնածուն։