Օռլանդոյի հրաձիգը ցանկանում էր, որ ԱՄՆ-ն դադարեցնի իր երկրի ռմբակոծումը. ականատես
Օռլանդոյի հրաձիգ Օմար Մատինը 911 կատարած զանգի ժամանակ հայտարարել էր, որ նման քայլի է գնացել, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի իր երկրի ռմբակոծումը, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով դեպքի ականատես Փեյշենս Քարթերին։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ 23-ամյա աղջիկը հայտնվել է ծուղակում Pulse ակումբի զուգարանում, իր ընկերների հետ միասին։
«Բոլոր նրանք, ովքեր զուգարանում էին, կարող էին լսել, թե ինչպես է նա խոսում 911 ծառայության հետ։ Նա ասում էր, որ իրականացնում է սա, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի ռմբակոծել իր երկիրը»,- հայտարարել է Քարթերը։
Թե կոնկրետ որ երկիրն է ի նկատի ունեցել հրաձիգը, չի մանրամասնվում։
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 49 մարդ, վիրավորվել 53-ը։ Հարձակվողը աֆղանական ծախմամբ Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն էր, ով ոչնչացվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։