Տոկիոյի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական է տվել
Տոկիոյի քաղաքապետ Յոիտի Մասուձոեն պաշտոնապես հրաժարական է ներկայացրել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Մասուձոեն որոշել է հեռանալ իր պաշտոնից կապված բազմաթիվ ֆինանսական անբարեխղճությունների հետ։ Օրվա երկրորդ կեսին նշանակվել էր ասամբլեայի քվեարկություն, որն այժմ կհետաձգվի։
Նոր քաղաքապետի ընտրությունները Տոկիոյում կկայանան ամենաուշը 50 օրից՝ ամենահավանական ամսաթվերը հուլիսի 31-ը և օգոստոսի 7-ն են։
Հիշեցնենք, որ Տոկիոյի քաղաքապետի շուրջ սկսեց սկանդալ բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյան պետական ավտոմեքենայով ամեն օր մեկնում է իր՝ քաղաքից դուրս գտնվող տուն։ Այնուհետև ջրի երես դուրս եկան ընտանեկան ճամփորդությունները, որոնք վճարվում էին նրա քաղաքական հիմնադրամից։