Արնասոն. Ռոնալդուն անհաջողակի մեկն է
Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Կարի Արնասոնը պատասխանել է Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությանը: Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում տեղի ունեցած խաղից հետո «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը հայտնել էր, որ Իսլանդիան ոչնչի չի հասնի Եվրո-2016-ում:
«Կրիշտիանու Ռոնալդուն անհաջողակի մեկն է: Նա չէր ցանկանում պարտվել: Իսկ ի՞նչ էր նա մեզնից սպասում, որ նրա դեմ կխաղանք ինչպես «Բարսելոնան»: Պորտուգալացին զվարճալի է: Մեր թիմը հետնապահ է, դա ակնհայտ է, հանդես էինք գալիս այդ կարգավիճակում: Սակայն դրա հետ մեկտեղ կարող էինք հանգիստ հաղթել, պարզապես մեր բախտը չբերեց:
Ռոնալդուին յուրահատուկ վերաբերմունքի չէինք արժանացնում: Բոլորը գիտեն, թե որքան լավն է նա, սակայն անհատապես նրան չէինք հսկում: Պարզապես փորձում էինք Կրիշտիանուին միայնակ չթողնել, և դա աշխատեց»,- Արնասոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը: