Ֆրանսիացին շուրջերկրյա ճամփորդության է մեկնել վարժեցրած հավի հետ (լուսանկարներ)
Ֆրանսիացի Գիրեկ Սուդին նավով շուրջերկրյա ճամփորդության է մեկնել իր ընտանի կենդանու` Մոնիք մականունով վարժեցրած հավի հետ, ում ընկերակցությամբ բացահայտում է մոլորակի ամենագեղեցիկ ու հետաքրքիր վայրերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 24-ամյա Սուդին պատմել է, որ սկսել է ճամփորդել դեռահասության տարիքից ու Մոնիքին հանդիպել է Կանարյան կղզիներում:
«Նա ինձ առաջին հայացքից դուր եկավ, ու ես որոշեցի վերցնել նրան»,-պատմել է երիտասարդը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Սուդին ու Մոնիքը ճամփորդում են 30 տարվա Yvinec նավով, իսկ իրենց ուշագրավ ուղևորության ամեն մի դրվագը լուսաբանում են Facebook- ով ու Instagram-ով` գրավելով տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը: