«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը» ցույց է տվել առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը (լուսանկար)
Լրատվամիջոցների կողմից որպես «աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ» կնքված Ջերեմի Միքսը, ով ճանաչում էր ձեռք բերել ոստիկանական բաժանմունքում արված լուսանկարի շնորհիվ, հրապարակել է իր առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը:
Ինչպես նշում է Time-ը, 3 ամիս առաջ բանտից դուրս եկած հանցագործը ստացել է բազմաթիվ առաջարկներ որպես մոդել աշխատելու ու հայտնի բրենդներ գովազդելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Միքսը վիրտուալ տիրույթում ճանաչում է ձեռք բերել 2014թ. ամռանը, երբ Սթոքթոն քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա` ձերբակալությունից հետո արված լուսանկարը: Հանցագործի երկնագույն աչքերը, առնական դիմագծերն ու խորաթափանց, սեքսուալ հայացքն անտարբեր չեն թողել տասնյակ հազարավոր կանանց, որոնցից շատերն իրենց մեկնաբանություններում նշել են, որ «Միքսն աշխարհի ամենագեղեցիկ հանցագործն է»: