Վենեսուելան վերականգնել է հնգօրյա աշխատանքային շաբաթը
Վենեսուելայի պետական ծառայողները նախկինի պես աշխատանքի կգնան շաբաթը հինգ օր, այլ ոչ երկու, ինչպես եղել է վերջին մեկուկես ամսին, հայտնել է էլեկտրաէներգիայի հարցերով նախարար Լուիս Մոտա Դոմինգեսը, հայտնում է korrespondent.net-ը:
Նախարարի խոսքով՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվան անցումը կապված է ջրամբարում ջրի մակարդակի աստիճանական վերականգնման հետ:
«Այսօրվանից աշխատանքային են կրկին դառնում չորեքշաբթին, հինգշաբթին և ուրբաթը, կաշխատեն մինչև ժամը մեկը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոտա Դոմինգեսը:
Վերականգնվում են նաև ուրբաթ օրերին դպրոցներում դասերը, որոնք նախկինում չեղյալ էին հայտարարվել էլեկտրաէներգիայի պակասի պատճառով:
Վերջին տարիներին Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարման մասշտաբային անջատումները հազվադեպ չեն: