Samsung-ը մտադիր է հրաժարվել Android համակարգից. ԶԼՄ-ներ
Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է աստիճանաբար հրաժարվել Android համակարգից` անցում կատարելով սեփական արտադրության Tizen օպերացիոն համակարգին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով կորեական աղբյուրը, Samsung-ը մեծ հույսեր է կապում սեփական օպերացիոն համակարգի հետ: Ընկերությունում վստահ են, որ առանց սեփական «օպերացիոն համակարգի» իրենք ապագա չունեն:
Հայտնի է, որ ներկա պահին Tizen համակարգն օգտագործվում է smart ժամացույցներում և թևնոցներում: Բացի այդ, ընկերությունը հնդկական շուկայում արդեն ներկայացրել սեփական համակարգով աշխատող բյուջետային սմարթֆոնները:
Հետագայում օպերացիոն համակարգը հարավկորեական ընկերությունը կներդնի նաև հեռուստացույցներում և տեսախցիկներում: