10 արտահայտություններ, որոնք ցավ են պատճառում մեր ծնողներին (լուսանկարներ)
Ծնողները միակ մարդիկ են, ովքեր մեզ ճանաչում են մնացածից 9 ամիս ավել։ Միայն նրանք են մեզ սիրում այնպիսին, ինչպիսին որ կանք։
Մենք գիտենք, որ մայրիկն ու հայրիկը մեզ միշտ կներեն, բայց միևնույն է նրանց նեղացնել չի կարելի։
AdMe.ru-ն ներկայացրել է այն արտահայտությունների ցանկը, որոնք կարող են նեղացնել մեր ծնողներին, կամ ընդհակառակը՝ երջանկացնել։
1. Ցավ են պատճառում «ես ինքս գլուխ կհանեմ», երջանկացնում են «պարտադիր չի հուզվեք դրա համար, ես գլուխ կհանեմ» խոսքերը։
2.Ցավ են պատճառում «իմ կյանքն է, ինչ կուզեմ՝ կանեմ», երջանկացնում են «ես կցանկանայի ինքնուրույն որոշում ընդունել» խոսքերը։
3. Ցավ են պատճառում «դուք չեք հասկանա» , երջանկացնում են՝ «հիմա կբացատրեմ» խոսքերը։
4. Ցավ են պատճառում «դուք իմ ուժերին երբեք չեք հավատացել», երջանկացնում են «ես ուզում եմ, որ ինձնով հպարտանք» խոսքերը։
5. Ցավ են պատճառում «հիմա այսպես ոչ-ոք չի հագնվում», երջանկացնում են «արի միասին գնանք խանութներով» խոսքերը։
6.Ցավ են պատճառում՝ «ես ոչնչով ձեզ պարտական չեմ», երջանկացնում են «շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար» խոսքերը։
7. Ցավ են պատճառում «ես արդեն մեծ եմ, հերիք է ինձ պաշտպանեք», երջանկացնում են «վստահեք ինձ, ես շատ բան եմ սովորել» խոսքերը։
8. Ցավ են պատճառում «ես խոսելու ժամանակ չունեմ», երջանկացնում են «առաջին հնարավորության դեպքում հետ կզանգեմ» խոսքերը։
9.Ցավ են պատճառում «ձեր ժամանակ ամեն ինչ ուրիշ կերպ էր», երջանկացնում են «դուք ճիշտ եք, բայց հիմա շատ բան է փոխվել» խոսքերը։
10. Ցավ են պատճառում «մենք չենք կարող գալ», երջանկացնում են «եկեք մեզ մոտ, երեխաները շատ են կարոտել» խոսքերը։