Քեյթ Բլանշեթը Tony Awards-2016 արարողությանը (լուսանկարներ)
70 հազար վարդ է պահանջվել Մանհեթանի Beacon Theater-ը զարդարելու համար, որտեղ կիրակի երեկոյան ընթացել է Tony Awards-2016 արարողությունը։ Եվս մի քանի հարյուր ծաղկեփունջ է պահանջվել երեկոյի հաղթողներին՝ Բրոդվեի լավագույն ռեժիսորներին, կոմպոզիտորներին և դերասաններին նվիրելու համար։
Երեկոյին ներկա են գտնվել, Քեյթ Բլանշեթը, Լյուպիտա Նիոնգոն, Բիզի Ֆիլիպսը և Բի Շաֆերը մոր՝ Աննա Վինտուրի հետ։