Walt Disney-ը 1 միլիոն դոլար կնվիրաբերի Օռլանդոյում տուժածներին
Walt Disney-ը հայտարարել է, որ պլանավորում է մեկ միլիոն դոլար նվիրաբերել OneOrlando հիմնադրամին, որը ստեղծվել է Օռլանդոյի քաղաքապետ Բադի Դայերի կողմից քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար։ Հիշեցնենք, որ Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է 49 մարդու կյանք։
«Մեր սրտերը կոտրված են այդ ողբերգությունից և մենք հույս ունենք, որ մեր ներդրումը կօգնի հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր տուժել են այդ անմիտ արարքից»,- հայտարարել է Walt Disney Parks and Resorts-ի ներկայացուցիչ Բոբ Չափեքը։
Ընկերության բլոգում նաև հաղորդվում է, որ իրենք համագործակցում են ոչ կոմերցիոն OneBlood կազմակերպության հետ, որը արյուն է հավաքում Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում։ Ընկերությունը Օռլանդոյի իշխանությունների հետ նաև կացարան է տրամադրում տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին։