Օբաման և Օլանդը քննարկել են Օռլանդոյում և Փարիզում տեղի ունցած վերջին ահաբեկչությունները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Օռլանդոյում և Փարիզում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով Սպիտակ տանը։
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Նա ընդունել է նախագահ Օլանդի ցավակցությունը կապված Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ... Նախագահը նաև ամերիկացիների անունից ցավակցություն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։
Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց մտադրությունը «Իսլամական պետությանը» հաղթելու վերաբերյալ։