Վենեսուելայի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել հարաբերությունները և վերադարձնել դեսպաններին
Վենեսուեալյի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի հաղորդել է իր պատրաստակամությունը ԱՄՆ-ում դեսպան նշանակելու և այդ երկրի կառավարության հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։
2010թ-ի դեկտեմբերին Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը հրաժարվել էր ընդունել Բարաք Օբամայի նշանակած դեսպան Լարի Պալմերին՝ մեղադրելով ամերիկյան դիվանագետին Վենեսուելայի վերաբերյալ անհարգալից արտահայտություններ անելու մեջ։ Դրանից հետո ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Վենեսուելայի նախագահ Բերնանդո Ալվարեսի վիզան։ Արդյունքում երկու երկրների դիվանագիտական առաքելությունները ղեկավարում են հավատարմագրված անձինք։
«Ես առաջարկում եմ դեսպաններ նշանակել, ես անձամբ պատրաստ եմ Վաշինգտոնում նոր դեսպան նշանակել, որպեսզի դուք էլ ձերին նշանակեց, բայց նա պետք է այստեղ հարգանքով գա։ Ես պատրաստ եմ վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ես դա առաջարկում եմ արդեն երկար տարիներ»,- Մադուրոյի խոսքերը մեջ է բերում Globovision հեռուստաալիքը։