Շակիրայի և Պիկեի 1-ամյա որդին «Եվրո- 2016»-ին երկրպագում է հայրիկին (լուսանկարներ)
Երգչուհի Շակիրան Instagram-ի իր էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար, որում երևում է, թե ինչպես է իր ու ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կրտսեր որդին` Սաշան, «Եվրո-2016» ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագում հայրիկին:
Ինչպես նշում է elle.ru-ն, հանդիպումներից մեկի ժամանակ հաղթական գոլը խփել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում ներառված Պիկեն: Հետաքրքրական է, որ այս հանդիպմանը հետևել է նաև մարզիկի 1 տարեկան որդին, ով հոր խփած հաղթական գոլից հետո ուրախությունից ձեռքերը վեր է հանել:
Աղբյուրը հավելում է, որ Պիկեի ամենահավատարիմ երկրպագուներից են կինն ու 2 որդիները, ովքեր պարտադիր հետևում են բոլոր այն ֆուտբոլային հանդիպումներին, որոնց մասնակցում է մարզիկը:
Նշենք, որ Շակիրան ու Պիկեն միասին են արդեն 5 տարի ու այս ընթացքում հասցրել են 2 որդի ունենալ: Նրանցից ավագը` Միլանը, արդեն 3 տարեկան է ու ակտիվ զբաղվում է ֆուտբոլով: