Թուրքիայում երեխայի բռնաբարության համար մեղադրվող անձը 5 տարի շարունակ թաքնվել է անտառում
Թուրքիայում 2011 թվականին երեխայի բռնաբարության մեղադրանքով 27 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Էրոլ Չալըշքանը 5 տարի շարունակ թաքնվել է անտառում։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, դատավճռից հետո նրան հայտնաբերելու համար հատուկ խումբ է կազմվել։
Խումբն Էրոլ Չալըշքանին գտնելու համար նրա մերձավորներին է հետապնդել ու պարզել, որ նա անտառի տարբեր վայրերում տնակներ է կառուցել ու ընտանիքի և մերձավորների միջոցով առաջին անհրաժեշտության պարագաներ է ստանում։
Անտառում պարբերաբար տեղ փոխող տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է երեկ՝ հատուկ գործողության ընթացքում։
Ոստիկաններին տեսնելով՝ Չալըշքանն ընդամենը մեկ հարց է տվել. «Տեղս որտեղի՞ց գտաք»։
Նա արդեն տեղափոխվել է կալանավայր։