Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարը հայտնի անձանց մասնակցությամբ 2800-ից ավելի սեռական բնույթի տեսանյութ է հավաքել
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովն ադրբեջանցի հայտնի անձանց մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութեր է հավաքել ու դրանք օգտագործել է շանտաժ անելու համար։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական azetimes.com կայքը, Մահմուդովը հավաքել է սեռական բնույթի ավելի քան 2800 տեսանյութ։
Ավելի վաղ ԱԱՆ նախկին աշխատակից Արասթուն Օրուջլուն հայտնել էր, որ Մահմուդովի ունեցած տեսանյութերում ադրբեջանցի հայտնի գործարարներ են։ Մահմուդովի մարդիկ հավաքել են նրանց մասնակցությամբ տեսանյութերն ու շանտաժի միջոցով գումար կորզել նրանցից։
Այս անգամ Օրուջլուն հայտնել է Մահմուդովի ունեցած՝ սեռական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակների քանակը՝ 2800։
«Նրանց թվում են լրագրողներ, գործարարներ, հայտնի անձինք, բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամները, որոնց սեռական բնույթի տեսանյութերը գաղտնի են նկարահանվել։ Կարծում եմ՝ դա լուրջ հետաքննության թեմա է»,-ասել է նա։