Ատլետիկոյի պաշտպանը մտադիր չէ տեղափոխվել Ռեալ
Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը հայտնել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:
«Ոչինչ չգիտեմ: Պահպանում եմ հանգստությունն ու մտածում միայն արձակուրդի մասին: Բացի այդ, «Ատլետիկոյի» հետ գործող պայմանագիր ունեմ:
Չենք դադարում հավատալ սեփական ուժերին ու, ինչպես միշտ, շարունակելու ենք պայքարել»,- Խիմենեսի խոսքը մեջբերում է «marca»-ն: