Բաքուն «Ֆորմուլա-1»-ն օգտագործելու է իմիջը բարելավելու համար. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի մեկնարկից առաջ հայտարարությամբ է հանդես եկել։
«Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու այլախոհությունը ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է «Ֆորմուլա 1»-ի պես սպորտային միջոցառումն օգտագործել իրեն որպես ժամանակակից և բարեսիրտ իշխանություն ներկայացնելու համար»,-ասել է Freedom House-ի փոխնախագահ Դանիել Կալինգաէրտը։
Նա միջազգային հյուրերին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա։
«Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում մրցումների փայլից բացի ուշադրություն դարձնել իշխանությունների ճնշող քաղաքականության, անհիմն ձերբակալված ավելի քան 80 քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների վրա»,-ասել է Կալինգաէրտը։
«Ֆորմուլա 1»-ը Բաքվում կկայանա հունիսի 17-19-ին։