Լուսաբացից մայրամուտ. ամերիկացին առանց թվերի ինքնատիպ ժամացույց է ստեղծել (լուսանկարներ)
Ամերիկացի դիզայներ Սքոթ Թրիֆթը ստեղծել է ինքնատիպ ժամացույց, որի վրա ոչ մի թիվ կամ նշում չկա: Փոխարենը` գունային գեղեցիկ երանգներով ներկայացված է լուսաբացից մայրամուտն ընկած ժամանակահատվածը:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, հեղինակի կարծիքով, նմանատիպ գունային լուծումներով ժամացույցը շատ ավելի ակնահաճո է, քան սովորական ժամացույցը:
«Կապույտի ու վարդագույնի նուրբ երանգները, որոնք խորհրդանշում են լուսաբացը, կեսօրը, մայրամուտը, երեկոն ու գիշերը, հանգստացնում են մարդուն ու թույլ են տալիս առանց ավելորդ շտապողականության հետևել ժամանակի ընթացքին»,- նշել է Թրիֆթը: