Պաշտոնական. Կումանը` Էվերթոնի գլխավոր մարզիչ
Անգլիական «Էվերթոնն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ռոնալդ Կումանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Հոլանդացու և մերսիայդցիների միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր: Մինչ «Էվերթոն» տեղափոխվելը Կումանը 2 տարի աշխատել է «Սաութհեմփթոնում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էվերթոնը հոլանդացու` «Սաութհեմփթոնի» հետ պայմանագրի վաղաժամ խզման համար փոխատուցում կվճարի «սրբերին»: