123ru.net
Tert.am (hy)
Июнь
2016

Գերմանիայի թուրքական կազմակերպություններին մեղադրել են Էրդողանի ազդեցության տակ ընկնելու համար. Deutsce Welle

0

Գերմանիայի խորհրդարանի՝ թուրքական արմատներով պատգամավորները քննադատել են երկրում գործող թուրքական կազմակերպություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարթակ տրամադրելու համար: Շատերին աջակցում է Թուրքիայի իշխանությունը, և դրանք չեն գործում անկախ, գրում է Deutsce Welle-ն:

 

Թուրք-գերմանական հարաբերությունները դեռ այսքան լարված չեն եղել, որքան նախորդ շաբաթ, գրում է թերթը: Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնության պատճառով Անգելա Մերկելը ստիպված է պաշտպանվել Էրդողանի իշխանության ստրուկ լինելու մեղադրանքներից: Այդ տպավորությունն է՛լ ավելի է վատթարացել հունիս 2-ին, երբ կանցլերը չի եկել Բունդեսթագ՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանը մասնակցելու:

 

Բանաձևը տգեղ հետևանքներ է ունեցել, հատկապես Բունդեսթագի թուրքական արմատներով 11 ներկայացուցիչների համար, ովքեր ատելությամբ լի բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և մահվան սպառնալիքներ են ստացել: Խորհրդարանականների նկատմամբ ոստիկանական հսկողություն է սահմանվել, իսկ Արտգործնախարարությունը խորհուրդ է տվել նրանց չգնալ Թուրքիա: Տեղեկությունների համաձայն՝ նրանցից մի քանիսը չեղյալ են հայտարարել աշխատանքային այցերը և երկրում նախատեսած արձակուրդները:

 

Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով հայկական բանաձևի նախաձեռնողներից մեկն է, թվիթներ է ստացել, որտեղ կոչ է արվում Գերմանիայի թուրքերին կրակել նրա գլխին: Նա ասել է Der Spiegel-ին, որ «մահվան սպառնալիքների թիվը և լեզվի կոպտությունը նոր մասշտաբների է հասել»:

 

Թերթը հիշեցնում է, որ քվեարկությունից հետո Էրդողանն իր ելույթներում Օզդեմիրին «անողնաշար» է անվանել՝ «Գերմանիայում իր սեփական երկրին ցեղասպանության մեջ մեղադրելու» համար, իսկ այնուհետև հայտարարել է, որ այդ պատգամավորները պետք է արյան թեստ հանձնեն՝ իրենց թուրք լինելը պարզելու համար:

 

Խորհրդարանականները նշում են, որ Էրդողանի ազդեցությունը շատ ավելին է, քան Անկարայում իր արած ելույթները. Գերմանիայում գործող մի շարք թուրքական կազմակերպություններ Թուրքիայի պետական աջակցությունն են ստանում և որպես այդպիսին գործում են որպես Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին ձեռք:

 

«Գերմանիայում մզկիթների միությունների նկատմամբ Էրդողանի ունեցած հսկողությունը բերում է նրան, որ նա օգտագործում է այս միությունները որպես իր բռնապետական քաղաքականության համար խոսափող»,- DW-ին ասել է խորհրդարանական Սևիմ Դագդելենը:

 

«Այս միություններն օգտագործվում են Էրդողանի կողմից իսլամիզմի շատ վտանգավոր տեսակ հաստատելու համար, որը հակասում է հիմնարար իրավունքներին: Միլիոնավոր մարդիկ այստեղ՝ Գերմանիայում, ենթարկվում են Էրդողանի հակամարդկային քարոզչությանը, և Գերմանիայի իշխանությունն ուշադրություն չի դարձնում դրան»,- ասել է նա։ 

 

Որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Օզդեմիրը և Գերմանիայի կառավարության ինտեգրման հարցերով հանձնակատար Այդան Օզագյուզը կոչ են արել Գերմանիայում գործող թուրք-գերմանական ասոցիացիաներին դատապարտել իրենց դեմ սպառնալիքները:

 

«Դուք պարտավոր չեք հավանել բանաձևը: Բայց թուրքական կազմակերպությունները պետք է դատապարտեն մահվան սպառնալիքները: Չի կարող դրա վերաբերյալ լինել երկու կարծիք»,- ասել է նա:

 

Դրանից հետո թուրք-գերմանական մի քանի կազմակերպություն իսկապես դատապարտել է պատգամավորների դեմ սպառնալիքները՝ առաջին հերթին, սակայն, քննադատելով պատգամավորներին բանաձևին կողմ քվեարկելու համար:






Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации — Собянин


Спорт в России и мире
Москва

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бастрыкин поручил возбудить дело против рубщиков леса в Хорошево-Мневниках





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Студия Звукозаписи в Москве. Создание Песен, Музыки, Аранжировок.



Москва

Синоптики спрогнозировали до 17 градусов тепла в Москве 23 сентября

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net