Շալկեի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Մանչեսթեր Սիթիում
Գելզենկիրխենի «Շալկեի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն կարիերան կշարունակի Անգլիայի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «Մանչեսթեր Սիթին» 20-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ է անցել Մադրիդի «Ռեալից», կատալոնական «Բարսելոնայից» ու «Մանչեսթեր Յունայթեդից»: «Քաղաքայինները» գերմանացու տրանսֆերի համար կվճարեն 40 մլն ֆունտ ստերլինգ:
«Շալկեում» անցկացրած 57 խաղում Սանեն խփել է 13 գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում: