ԵԱՀԿ ՄԽ ստում է, որ մանդատ չունի պարզելու՝ քառօրյա պատերազմի ժամանակ կողմերից որ մեկն էր նախահարձակը. Ստեփան Սաֆարյան
ԵԱՀԿ-ն, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ունեն լիազորություններ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննություն իրականացնելու ու դրանց արդյունքների հիման վրա միջազգային հետաքննություն սկսելու պարտավորություն: Լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Դիտարկմանը, թե քառօրյա պատերազմից հետո ՄԽ երևանյան այցի ժամանակ եռանախագահ պետությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենք մանդատ չունեն ասելու՝ ով է եղել նախահարձակը, Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ստում են, նրանք ներկայացնում են ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ն ունի մեխանիզմներ ու թույլ է տալիս այդ կառույցը ներկայացնողներին ազատվել այդ մեխանիզմներից»:
Քաղաքագետն ասաց, թե որքան էլ ինքը կարևոր է համարում Վիենայում ձեռքբերված պայմանավորվածությունները, ԵԱՀԿ-ն բազմաթիվ փաստաթղթերում ունի կարգավորումների մեխանիզմ: