Կոնտե. Իտալիան հաղթեց Եվրո-2016-ի ֆավորիտներից մեկին
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպայի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրում (2:0):
«Լավ հանդիպում էր, ճիշտ մարտավարությամբ էինք խաղում ու լավ էինք նախապատրաստվել խաղին: Տղաները գիտեին, թե ինչպես է պետք խաղալ ճնշման տակ: Այսօր մեզ դիմակայում էր շատ ուժեղ թիմ, որը հանդիսանում է Եվրո-2016-ի ֆավորիտներից:
Կարողացանք միասնականություն ցուցադրել, սակայն դեռ ոչնչի չենք հասել: Պատրաստվում ենք հասնել այն արդյունքին, որին արժանի ենք: 23 ֆուտբոլիստներ ունեմ, ովքեր երջանիկ են միմյանց հետ լինել:
Ինչպե՞ս ստացվեց, որ վնասեցի շուրթս: Թիմի համար պատրաստ եմ զոհաբերել ինձ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: