Սան Պաուլոյում Uber-ի հաճախորդները կարող են ուղղաթիռ-տաքսի պատվիրել
Տաքսի պատվիրելու Uber միջազգային ծառայությունը Բրազիլիայում թողարկել է պիլոտային նախագիծ, որի շրջանակում հաճախորդներին առաջարկվում է ուղղաթիռ պատվիրել Սան Պաուլո նահանգում տեղափոխման համար: Տվյալ ծառայությունը հասանելի կլինի մեկ ամիս:
Այդ ժամկետը լրանալուց հետո Uber-ի ղեկավարությունը կվերլուծի նոր ծառայության պահանջարկը, որից էլ կախված կլինի նախագծի ապագայի մասին որոշումը:
Այժմ ուղղաթիռ-տաքսին հնարավոր կլինի պատվիրել 5 կետերում, որոնք տեղակայված են Սան Պաուլո քաղաքի սահմաններում, ինչպես նաև համանուն նահանգի 5 օդանավակայաններում, որոնցից 4-ը գտնվում են քաղաքին մոտ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քանի որ ընկերությունը չունի իր սեփական ավիապարկը, ուղևորների տեղափոխման համար կօգտագործվեն AirJet, Helimarte և UniAir ընկերությունների ուղղաթիռները: