Օռլանդոյի հրաձիգի հեռախոսի մեջ ԻՊ-ի հետ կապի մասին վկայող ոչինչ չի հայտնաբերել
ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային բյուրոյի աշխատակիցները Օռլանդոյի գիշերային ակումբում 50 մարդու գնդակահարած Օմար Մատինի հեռախոսի և համակարգչի մեջ տվյալներ չեն հայտնաբերել, որոնք կվկայեին նրա կապը ահաբեկչական խմբավորումների հետ։ Այս մասին հաղորդել է սենատորական հանձնաժողովի փոխնախագահ Դայան Ֆայնսթայնը։
«ՀԴԲ-ն ստուգել է նրա բջջային հեռախոսն ու համակարգիչը, և դեռ ոչինչ չի հայտնաբերել, որը կհաստատեր նրա կապը ահաբեկիչների հետ»,- CNN-ի եթերում հայտարարել է Ֆայնսթայնը՝ հղում անելով ՀԴԲ-ի հաղորդած տվյալներին։
Ըստ սենատորի՝ հատուկ ծառայությունները մեղավոր չեն, որ չեն կանխել ահաբեկչությունը, քանի որ շատ դժվար է կանխագուշակել, թե ովքեր են հայտնվում ահաբեկիչների ազդեցության տակ։